Արցախի դեմ պատերազմից մեկ տարի անց Ֆրանսիայի Սենատն, ինչպես երբևէ, Հայաստանի կողքին է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24 News

Սենատ

Ադրբեջանի հետ ողբերգական պատերազմից մեկ տարի անց Ֆրանսիայի Սենատն, ինչպես երբևէ, Հայաստանի կողքին է: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն:

«Ես Արարատ Միրզոյանին վերահաստատեցի` մեր բանաձևը, որ կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, պետք է օգտագործել իբրև կայուն խաղաղության մասին բանակցությունների լծակ»,- գրել է նա:

--00--ԱԹ