Արցախում ռուս ուղղափառ եկեղեցի է բացվել, մասնակցել են Մուրադովն ու Անաշկինը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զինավանում տեղի է ունեցել ռուս ուղղափառ եկեղեցու բացման արարողությունը, որին մասնակցել են Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը, գրում է «Ինտերֆաքսը»։

«Ցավոք, Ղարաբաղում ռուսական եկեղեցիները չեն պահպանվել։ Սովետական տարիներին բոլորը ոչնչացվել են բոլշևիկների կողմից։ Այս առումով, ի պատիվ Քրիստոսի Ծննդյան, ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցումը սրբազան, պատմական նշանակություն է ստանում»,- արարողությանը ժամանակ ասել է Ստեփանակերտի ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոդրովը։

--00—ԼՄ