Դատախազի բողոքները բավարարելու համար վճռաբեկը սկսել է հակասել անգամ իր նախկին որոշումներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

փաստաբան

Մեկ անգամ ևս փաստարկված պնդում եմ, որ ՀՀ-ում վճռաբեկ դատարան գոյություն չունի. ՀՀ վճռաբեկ դատարանը դարձել է ՀՀ գլխավոր դատախազության երկրորդական վարչություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Դատախազի բողոքները բավարարելու համար վճռաբեկը սկսել է հակասել անգամ  նախկինում ընդունած իր որոշումներին, իրավական դիրքորոշումներին, կարծիքներին ու դատողություններին։ Իր համար միևնույն է, որ ինքն իրեն սխալ է հանում, կարևորը դատախազը գոհ լինի»,-նշել է նա:

--00--ԱԹ