4 մարզերում երեկոյան ձյան առատ տեղումներ են սպասվում, ջերմաստիճանը կտրուկ կիջնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

ձյուն

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր՝ երեկոյան ժամերին, և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ 

Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի  լեռնային և նախալեռնային գոտիներում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում  կնվազի 10-12 աստիճանով։

--00—ԼՄ