Հրազդանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 17։39-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 21:08-ին: Մասամբ այրվել են շինության (81 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և 200 հակ պահեստավորած անասնակեր:

--00--ԱՀ