Թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված երեխաներից 5-ը կայուն ծանր վիճակում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

թունավորում

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել այսօր թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխված երեխաների վիճակի մասին: Նա, մասնավորապես, գրել է.

««Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 8 երեխա,7-ից 11 տարեկան հասակի, սննդային թունավորման կասկածով:

Ներկա պահին, երեխաներից 5-ը գտնվում են բուժհաստատության բոքսային բաժանմունքում` կայուն ծանր վիճակում,իսկ մյուս 3-ը թունաբանական բաժանմունքում` միջին ծանրության»:

--00--ԱԹ