Ընդդիմությունը թող բարիկադներով չվախեցնի, եթե ժողովուրդը կուզի` թող գան իշխանության

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

«Ընդդիմությունը, եթե հանրահավաքների միջոցով կարող է արտահերթ ընտրությունների հարց բարձրացնել, հաջողվել և գնալ ժողովրդի դատին, թող անեն, բայց բարիկադներով չվախեցնեն։ Թող լծվեն լուրջ քաղաքական գործընթացների, և եթե ժողովուրդն ուզի, գան իշխանության»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի երեկ հանրահավաքում արած այն հայտարարությանը, թե իշխանության հեռացնելը մի քանի շաբաթվա հարց է. «Վռնդելու ենք կա՛մ բարիկադներով, կա՛մ ընտրություններով»:

«Ընդդիմությունը թող քաջություն ունենա՝ ասի, եթե գան իշխանության, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առոչի՞նչ են ճանաչելու, իսկ միգուցե ընդունե՞ն, որ այդ փաստաթուղթն այդ պահին ընդունված միակ ճիշտ որոշումն էր: Եթե պատերազմի ժամանակ թերություններ են եղել, ընդդիմությունը թող հանի ջրի երես, ուզում են պաշտոն ունենալ, նո՞ր անել, նպատակը հայրենիքին ծառայե՞լն է, թե՞ պաշտոն ունենալը: Եթե նպատակը հայրենիքին ծառայելն է, թող ասեն՝ ինչ է եղել։ Եթե իմ նման ապաշնորհները չընդունեն, թող ասեն՝ ապաշնորհ Հովիկն է նստած, իրեն հանեք, մեզ դրեք»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։