ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը գործուղվել է ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Մեղրյան

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր հարկադիր Սերգեյ Մեղրյանը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

« Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին 2021 թվականի նոյեմբերի 22-26-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)` Դատական կատարողների միջազգային միության Կոնգրեսին և Մշտական խորհրդի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

2. Սերգեյ Մեղրյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահպանման ծախսերի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,- նշված է որոշման մեջ։

--00--ԱԹ