Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել, «Դելտան» ագրեսիվ է նրանց նկատմամբ. Անահիտ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

Կիրակի Հայաստանում կորոնավիրուսով վարակման 810 դրական դեպք է գրանցվել, մահացել է երեսուն մարդ, այդ թվում և հղի կին։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ «Դելտա» շտամը հատուկ ագրեսիվ է հենց հղիների նկատմամբ։ 

«Այս պահին հիվանդանոցներում բուժում են ստանում շուրջ հարյուր հղի կին, նրանց կեսը գոնե ունի թոքաբորբ», - ընդգծել է նա՝ հավելելով, որ օրական 18-20. 000 պատվաստվող կա։ 
Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ՄՀ