Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24 News

Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ցավակցել է Սերժ Սարգսյանի մոր մահվան կապակցությամբ: Նա ցավակցական խոսք է գրել իր ֆեյսբուքյան էջում:

«Խոր վշտով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը` Նորա Սարգսյանը։ Կին, ով ապրում էր Հայրենիքի նկատմամբ անկեղծ նվիրումը սրտում, հայրենի հողին ամուր, հավատարիմ կառչած և այդպիսին էլ կմնա մեր հիշողությունների մեջ։

Խորին ցավակցություն եմ հայտնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա բոլոր հարազատներին Նորա մայրիկի մահվան կապակցությամբ։

Սեյրան Օհանյան

07.11. 2021 թ.»,- գրել է նա:

 --00—ՄՀ