Ոստիկանները Վարդենիսում թմրամիջոցի իրացման լուր են ստացել, խուզարկությամբ մարիխուանա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ։

Հայտնաբերվեցին ու բաժին բերման ենթարկվեցին երեք երիտասարդներ՝ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։

Պարզվեց, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել էր բերման ենթարկվածներից մեկը։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում խուզարկվեց նաև բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենան։ Հայտնաբերվեց մի քանի գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

--00—ԼՄ