Հերթական շրջայցը մայրաքաղաքի պոլիկլինիկաներում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

քաղաքապետարան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի խորհրդական Արազ Չիլոյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հերթական աշխատանքային շրջայցն են կատարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Թիվ 15 պոլիկլինիկա» և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներ: Շրջայցի ընթացքում պետական պաշտոնյաները հետևել են պատվաստման գործընթացին, լսել են քաղաքացիների առաջարկություններն ու խնդիրները:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում պատվաստումային գործընթացը կատարվում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից-16:00-ն, տեղեկացնում են քաղաքապետարանից:

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ մայրաքաղաքում COVID-19-ի դեմ պատվաստումներ կարելի է իրականացնել նաև շարժական կայաններում և տեղակայման այլ վայրերում՝ հետևյալ հասցեներով.
Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատված)` 12:00-16:30
ԵՊՀ` 11:30-15:30
«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00

 --00—ՄՀ