Խաղաղապահները Մարտունու շրջանում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ աղբյուրի՝ դա արվում է տեղական վարչակազմի խնդրանքով, քանի որ տարածքը կողմերի սահմանազատման գծի մոտ է, ասել է խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները տարբեր խնդիրներ են իրականացնում՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ քաղաքացիական անձինք գյուղատնտեսական, ինժեներական և կանխարգելիչ աշխատանքների ժամանակ, այցելելով վանքեր։

--00—ԼՄ