ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեևի անվան մրցանակը շնորհվել է հայ գիտնականին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

Հովհաննիսյան

ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեևի անվան հիմնարար գիտությունների ոլորտում նվաճումների համաշխարհային մրցանակը շնորհվել է գիտնականներ Յուրի Հովհաննիսյանին և Վինչենցո Բալցանիին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը: Մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝  Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում:

Հովհաննիսյանին մրցանակը շնորհվել է «պարբերական աղյուսակի սահմաններն ընդլայնած բեկումնային հայտնագործությունների, ինչպես նաև հիմնարար գիտությունների՝ համաշխարհային մասշտաբով առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։

--00--ԱԹ