Բուլղարիան լրացուցիչ ուժեր և զինտեխնիկա է տեղակայել Թուրքիայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Աշխարհ

Ֆրանսիական AFP լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին 350 զինվորական է տեղակայել՝  փախստականների աճող հոսքի դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Բուլղարիայի պաշտպանության նախարար Գիորգի Պանայատովը bTV հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ զինվորականները Թուրքիայի հետ սահման են տեղափոխվելու, որպեսզի օժանդակեն իրենց սահմանապահ ուժերին։ 

Նշվում է, որ Բուլղարիան սահմանին նաև տեղակայել է 40 միավոր ռազմական տեխնիկա։ 

Ըստ Բուլղարիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ տարեսկզբից մինչև հիմա Թուրքիայից 6.500 ապօրինի ներգաղթյալ է հատելթուրք-բուլղարական սահմանը։ 

--00--ԿԿ