Պարեկները Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ավտոմեքենայում թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

պարեկներ

Ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի ծառայողները Նալբանդյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հոկտեմբերի 30-ին, ժամը 00.50-ին բերման են ենթարկել նույն փողոցի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած ԲՄՎ մակնիշի մեքենայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրա մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և թղթե չորս փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, յուրաքանչուրի կշիռը՝ շուրջ երկու գրամ: Ըստ աղբյուրի՝ մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել են դատաքիմիական և թունաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ