ԼՀԿ–ն կմասնակցի Վանաձոր, Վաղարշապատ, Հրազդան և Մարտունի համայնքների ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2021թ. դեկտեմբերի 05-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է հետևյալ խոշորացված համայնքներում՝

- Վանաձոր համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Հրանտ Գնունու Այվազյանը,

- Վաղարշապատ համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Գոռ Ջանիբեկի
Ստեփանյանը,

- Հրազդան համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Արշավիր Արմիկի Խաչատրյանը,

- Մարտունի համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Նաղաշ Մխիթարի Հակոբյանը»։

--00--ԱՀ