Երևանում բախվել են Mercedes, Toyota և Opel ավտոմեքենաները. կա 8 վիրավոր

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

վթար

Հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Թևոսյան փողոցի  թիվ 1/11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Գեղամյանի վարած  Opel մակնիշի, 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Հովիկ Խանդանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լիաննա Խանդանյանը, 44-ամյա Սիլվա Ավետիսյանը, 38-ամյա Արմինե Պողոսյանը,  30-ամյա Սոնա Մուրադյանը, Mercedes-ի վարորդ Ա. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Նարինե Ավետիսյանը, 41-ամյա Լուսինե Թադևոսյանը, 42-ամյա Եղիա Մեսրոպյանը, մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել՝ մի մասը՝ Աբովյան, մի մասը՝ թիվ  1 համալսարանական հիվանդանոցներ: շ

Օպերատիվորեն  դեպքի վար են ժամանել Արտակարգ իրավիճակերի նախարարության  փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:  

 --00—ՄՀ