Պատվաստման մասին միֆը մարդկանց մոտ ավելի մեծ ազդեցություն ունի, քան գիտական բացատրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

«Զարգացած երկրները կարողացել են ապահովել 87-90 տոկոս պատվաստման ծավալ, և անցել են կյանքի բնականոն հունի, հետևաբար՝ մենք ևս պետք է հետևենք նրանց օրինակին, առավել ևս, որ երկրում պատվաստանյութի խնդիր չկա, և կարող են պատվաստվել իրենց ուզած պատվաստանյութով, ոչինչ չի պարտադրվում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ խոսելով Հայաստանում պատվաստման ցածր ցուցանիշի մասին:

«Ցավոք, հասարակությունում հակաքարոզչությունը, միֆերին, դավադրություններին հավատալն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան գիտական հենքի վրա բացատրությունները: Պատվաստման մասին վախը առաջացել է անհեթեթությունների մասին շատ խոսելու պատճառով»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքացիների մոտ դժգոհություն կա, որ Հայաստանում ոչ բոլոր պատվաստանյութերն են առկա, Բադալյանը նշեց, որ Մոդեռնա պատվաստանյութի բավականաչափ քանակ կա Հայաստանում, ևս մեծ  խմբաքանակ էլ սպասվում է, իսկ Ֆայզեր պատվաստանյութ Հայաստան չի ներկրվել, քանի որ պահպանման հետ կապված խնդիրներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում։