Ապաշրջափակման հարցով բանակցային լավագույն ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Զախարովա

Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման ամենից օպտիմալ ձևաչափը եռակողմ աշխատանքային խումբն է՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ: Այս մասին այսօր իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի «հիմնարկեքի» արարողությանը:

«Այս ձևաչափով արդեն ութ նիստ է կայացել, բոլոր կողմերը բարձր են գնահատել աշխատանքային խմբի գործունեությունը: Մենք ճիշտ ենք համարում հավատարիմ մնալը այն հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և հաղորդակցության ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը»,- ասել է նա:

--00--ԱԹ