Գորիսեցիներն իրենց ձայնը տվել են այն մարդուն, ով մշտապես շենացրել է իր քաղաքը․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակական

Գորիսեցիներն իրենց ձայնը տվել են այն մարդուն, ով մշտապես շենացրել է իր քաղաքը, օգնել է իր քաղաքի բնակիչներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է բառացի հետևյալը․ «Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում գնացել ծեծել է ամեն մի դուռ, ասել է, որ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որպեսզի վերջինս ազատ արձակվի»: 

Հարգելի հայրենակիցներ, այդ պատգամավորի հայտարարությունը բացարձակ սուտ է։ Գորիսեցիներն իրենց ձայնը տվել են այն մարդուն, ով մշտապես շենացրել է իր քաղաքը, օգնել է իր քաղաքի բնակիչներին։

Գորիսեցիները ընտրել են այն մարդուն, ով թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում և թե առհասարակ իր ողջ կյանքում առաջնորդվել է բացառապես այն սկզբունքով, որ յուրաքանչյուր Հայ պետք է սիրի իր ազգությունը, պետք է միայն ու միայն կառուցի, որպեսզի բոլորը իմանան, որ Հայ ազգը միշտ լինելու է և երբեք ծնկի չի գա ոչ մեկի առաջ։

Իսկ այդ պատգամավորին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել և իր մեջ կարողություն գտնել պարզապես տղամարդավարի ընդունելու պարտությունը», - գրել է Ալեքսանյանը:

--0--ԿԿ