ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
ԱՀ առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ն կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
--00—ՄՀ