Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

եղանակ
Հանրապետության տարածքում` 

Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

--00—ԼՄ