Գեղարքունիքի մարզում մինչ օրս պատվաստվել է 32 666 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակական

Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը:

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2021 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ մարզում առաջին և երկրորդ դեղաչափերով կատարվել է 50 126 պատվաստում, իսկ ընդհանուր հաշվարկով պատվաստվել է 32 666 անձ:

Նույն աղբյուրի հավաստմամբ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել:

--0--ԿԿ

Տեսանյութեր