Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 009 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

կորոնավիրուս

Հոկտեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 009 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 707 290-ն են: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 177 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 647 878 մարդ։

Վարակից մահացել է ևս 45 մարդ, ընդհանուր՝ 9 918:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է  8.69%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.97%, վերջին 7 օրվանը՝ 8.89%:

--00—ՄՀ