ՌԴ-ում առաջին անգամ COVID-19-ի ավելի քան 40 հազար դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

կորոնավիրուս

Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման 40 096 դեպք է գրանցվել․ համավարակի սկզբից մինչ օրս հաստատված դեպքերի թիվը հասել է 8 392 697-ի։ Այս մասին են վկայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Վերջին մեկ օրում Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված դեպքերը՝ 40 096 են 85 շրջաններում, այդ թվում ակտիվ՝ 3 539 (8,8 տոկոս)՝ առանց կլինիկական դրսևորումների։

Սահմանվել է նաև մահացության նոր հակառեկորդ՝ անցած 24 ժամվա ընթացքում COVID-19-ից  1159 մարդ է մահացել։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 235 057 է։

--00—ՄՀ