ՀՀ-ում կորոնավիրուսային վիճակը ծայրահեղ լարված է. լոքդաուն չի լինի, կլինեն խստացումներ 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

կորոնա

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է։ Առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել վերջին տվյալները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնլ է, որ երեկ իրականացվել է 15 հազար 818 թեստավորում, որից դրական է հաստատվել 2307-ը, արձանագրվել է 38 մահ։ Այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին:

«3050 մահճակալ այս պահին զբաղված է, ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի», - ասել է Ավանեսյանը, ապա նաև տեղեկացրեց, որ այս պահին 122 հղի կին հոսպիտալացված է, 53-ն ունի թոքաբորբ ու թթվածնից կախված է:

«Հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվը 96 է: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք 5 հոգի, որոնք պատվաստված են», - հայտնել է առողջապահության նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե չպետք է գնալ լոքդաուների, այլ պետք է խստացնել դիմակների կրման գործընթացը, և որ այդ համատեքստում չի բացառվում, որ բաց տարածքներում պարտադիր դառնա դիմակ կրելը։

Նիկել Փաշինյանը նաև պատմել է, որ իր 14-ամյա դուստրը վերջերս վարակվել է կորոնավիրուսով ու այդ մասին իմացել են բավականին ուշ:

«Մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը չվարակվեց, բայց կարող էինք վարակվել, բայց մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցին, մենք մեր օրինակով տեսանք պատվաստնյութի արդյունավետությունը», - հայտարարել է վարչապետը։ 

--00—ԼՄ