Երևանում բախվել են Toyota Camry-ն, Nissa-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի  ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  մեկ հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և մինչ հիվանդանոց տեղափոխելը,  բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00--ԱՀ

Տեսանյութեր