Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հասարակական

Հայաստանն ու Արցախն այսօր զոհ են դառնում  հարուստների կոնֆորմիստական անտարբերությանը, աղքատների ստամոքսային տգիտությանը, բյուջեից աշխատավարձ ստացողների ծպտյալ հնազանդությանն  ու սրտացավների տոտալ անկազմակերպվածությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ իշխանությունը՝ Հայաստանի Հանրապետությունում (փաստացի՝ էշխանությունը) պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ թուրք-ադրբեջանական (նաև այլ օտար) շրջանակներին։

Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս՝ կապիտուլյանտ Նիկոլի գլխավորությամբ։ Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը»։

--0--ԿԿ