Հուսով ենք, որ Հռոմի պապը կշարունակի պահանջել ռազմագերիների վերադարձը․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում և անցյալ տարին այս առումով բացառություն չէր․  հատկանշանակն և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի, հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում։ Այս մասին ասել է  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ համատեղ ասուլիսում։

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Սրբազան Քահանայապետի ուղերձները, ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել։ Այժմ էլ Ադրբեջանը՝ խախտելով միջազային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ին ստանձնած իր պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձնանց։  Մենք խնդրում ենք, որ Սուրբ Հայրը, Սրբազան Քահանայապետն իր աղոթքներում և հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերիներին և շեշտադրել նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ընդգծեց Միրզոյանը։

--0--ԿԿ 

Տեսանյութեր