Ադրբեջանը 2022-ին 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

Ադրբեջանի պետական բյուջեի պաշտպանական և անվտանգային ծախսերը 2022 թ., ինչպես սպասվում է, կկազմեն 4.489 մլրդ մանաթ։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հրապարակվել է Ադրբեջանի՝ 2022 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Ադրբեջանի պետբյուջեի պաշտպանական և անվտանգային ծախսերը 2022-ին կկազմի 4.489 մլրդ մանաթ։

Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները  2022 թ., պաշտոնական կանխատեսումներով, կկազմի մոտ 26,82 մլրդ մանաթ՝ 2021 թ. համեմատ ավելանալով 5,4 տոկոսով։ Պաշտպանությանը նախատեսվում է հատացնել 4,5 մլրդ դոլար։

--00—ԼՄ