Պատգամավորն առաջարկել է մայրաքաղաքը Բաքվից Ակնա տեղափոխել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

․

«Առաջարկում եմ Ադրբեջանի մայրաքաղաքը տեղափոխել Արցախի գրավյալ Ակնա քաղաք։ Գիտեմ, որ մայրաքաղաքը տեղափոխելը ծախսատար գործընթաց է, այդ իսկ պատճառով առաջարկում եմ այն տեղափոխել Աղդամ (Ակնա)»,- այս մասին հայտարարել է «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար, Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը։

Պատգամավորը նշել է, որ Աղդամը որպես «կանաչ քաղաք»՝ կհամապատասխանի ժամանակակից բոլոր պահանջներին։ Եվ կարելի է 150-200 հազար բնակչությամբ քաղաք կառուցել։

«Շրջաններում աշխատատեղերի բացակայությունը, ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների մեծ մասի՝ Բաքվում տեղակայումը հանգեցնում են նրան, որ մարդիկ մայրաքաղաք են գալիս։ Բացի այդ, երկրի տրանսպորտային միջոցների 72%-ը գտնվում է Բաքվում, ինչը հանգեցնում է մեծաթիվ խցանումների։ Այս ամենը կրկին արդիականացնում է մայրաքաղաքի տեղափոխման հարցը»,- ասել է պատգամավորը։

--00--ԱՀ