Երևանում իրար են բախվել «Mercedes»-ն ու հիվանդի տեղափոխող շտապօգնության մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

․

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում  Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի «Հայրենիք» կինոթատրոնի  խաչմերուկում  բախվել են  Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան:

Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել:

--00--ԱՀ