Նույնիսկ Քոչարյանի օրոք խոսքի ազատության նման բռնաբարում չի եղել, ինչպես այսօր ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Նույնիսկ նախկին ավտորիտար իշխանությունների օրոք խորհրդարանում խոսքի ազատության նման բռնաբարում չի եղել, ինչը տեղի ունեցավ այսօր: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Նրա համոզմամբ, պատգամավորին քաղաքական ելույթի համար ձեռքերը ոլորած ամբիոնից հեռացնելը անթույլատրելի է։

Նա հիշեցրեց, որ ժամանակին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ վիրավորական, սուր և նույնիսկ անթույլատրելի ժեստերով ելույթներ էր ունենում, բայց իշխանությունը նրան հանգիստ լսում էր և որևէ մեկը նրան չէր հեռացնում դահլիճից։

Խաչատրյանը խոսեց նաև ՏԻՄ ընտրությունների մասին՝ նշելով, թե դրանք ինչպես և համապետական ընտրությունները զրկված են քաղաքական բովանդակությունից և դիսկուրսից, իսկ պայքարը հիմնականում ընթանում է կլանների և իշխանիկների միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։