Պարույր Հայրիկյանը վաճառում է իր առնանձնատունը՝ միայն զբաղեցրած հողատարածքի գնով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

Thumbnail

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտնել է, որ վաճառում է Դավթաշենում գտնվող իր առնանձնատունը՝ միայն զբաղեցրած հողատարածքի գնով։

Քաղաքական գործիչը գնորդին նաև խորհուրդ է տվել, թե ինչպես նա կարող է հավելյալ եկամուտ վաստակել։

«Դաւիթաշէնի տունս վաճառում եմ զուտ հողի գնով։ Գնողը յետագայում կարող է մասերի բաժանել եւ վերավաճառելով՝ մեծ եկամուտներ ստանալ, զի ե՛ւ տներ կան, ե՛ւ մեծ այգի ու լողաւազաններ։

Աւելի խելաւքը կարող է պետութեանը վաճառել որպէս Հայրիկեանի տուն թանգարան (հո միւս սերունդն էլ էսպէս ինքնահաւան, տգէտ ու անբարտաւան չի՞ լինելու, եթէ լինի)»,- գրել է Պարույր Հայրիկյանը։

--00--ԱՀ