Փաշինյանն անձամբ է ստուգում` տան պատուհանները փակ են, թե` ոչ, անվտանգությանը չի վստահում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Ենթադրություններ չեմ ցանկանում անել, բայց այս իշխանություններից հեռու չէ նոր կապիտուլյացիոն ակտ ստորագրելը։ Փաշինյանն իր վարքագծով ցույց է տալիս, որ ոչ մի բանի առջև կանգ չի առնի՝ Ալիևին և Էրդողանին տված խոստումները կյանքի կոչելու համար։ Բայց ամեն ինչ անելու ենք հակահայ փաստաթուղթը կանխելու համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում նախատեսվում է ստորագրել 2 փաստաթուղթ՝ սահմանազատման և ճանապարհների ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ:

Անդրադառնալով նոր կնքվող փաստաթղթի մասին իշխանության հերքումներին՝ պատգամավորը նշեց, որ իշխանության հայտարարություններին լուրջ չեն վերաբերվում. «Տեսել ենք՝ ինչպես է վարչապետ Փաշինյանը հերքում պատգամավոր Փաշինյանին: Ինֆորմացիայի տիրապետում է ամբողջ բուրգի մեջ մեկ մարդ՝ Փաշինյանը։ Այստեղ նստած ՔՊ պատգամավորներից որևէ մեկը ինֆորմացիայի չի տիրապետում, այդ թվում և Պաշտպանության անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովները»:

Դիտարկմանը, թե ի՞նչն է պատճառը, արդյո՞ք իր թիմի նկատմամբ վստահության խնդիր ունի, պատգամավորը պատասխանեց. «Չար լեզուներն ասում են՝ Փաշինյանը վստահություն չունի անվտանգության աշխատակիցների նկատմամբ և անձամբ է ստուգում՝ տան պատուհանները փա՞կ են, թե՝ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում։