Փաշինյանը Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 26-ին, որոշում է  ստորագրել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման մասին:

Որոշման մեջ ասվում է.

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մուշեղ Ներսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է որոշման մեջ:

 --00—ՄՀ