Աշտարակում քաղաքացին օդամղիչ ատրճանակից կրակել է բուքմեյքերական գրասենյակի պատուհանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել, նաև կոտրվել են շենքի պատուհանների ապակիները:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ի սահմաններում օդամղիչ ատրճանակով կրակել են Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի բուքմեյքերական գրասենյակի շենքի պատուհաններին, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են:

Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 04.00-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից կասկածանքով բերման են ենթարկել Աշտարակ քաղաքի 20 և 27 տարեկան երկու բնակչի: 27-ամյա երիտասարդը հայտնել է, որ ինքն է օդամղիչ ատրճանակից կրակել և վնասել գրասենյակի պատուհանների ապակիները:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ

Տեսանյութեր