Ինձ զեկուցեցին, որ ԵՊԲՀ-ի՝ շուրջ 3700 աշխատակիցների 90 %-ը պատվաստված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ևս մեկ անգամ հորդորելով քաղաքացիներին պատվաստվել։

«Եվս մեկ անգամ խնդրում եմ, հարգելի՛ քաղաքացիներ, պատվաստումների թեման մի՛ դարձրեք շահարկման թեմա․ դա վտանգավոր է, հետևանքներն աղետալի են․․․ Օր առաջ պետք է բոլոր ուժերը համադրվեն, առողջ մթնոլորտ ձևավորվի այս հարցի վերաբերյալ, և այդ առողջ մթնոլորտում լինի գեթ մեկ նպատակ՝ մենք հաղթահարո՞ւմ ենք այս կովիդյան արհավիրքը, թե՞՝ ոչ․․․ Սա քաղաքական խնդիր չէ, սա բացարձակ համամարդկային խնդիր է․․․

Հ․ Գ․ Այսօր ինձ զեկուցեցին, որ ԵՊԲՀ շուրջ 3700 աշխատակիցներից մոտավորապես 90 %-ը պատվաստված է․․․»։

--00—ԼՄ