Այսօր Հայաստանի մտքի տիտանները, բացառությամբ Վահագն Խաչատրյանի, առանց դիմակ էին. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի անունից ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների կազմակերպված պաշտոնական ընդունելությունից՝ կից գրելով.

«Այսօր Արմեն Սարգսյանի կանտորայում «Մտքի հայկական գագաթնաժողովի» մասնակիցների «պրիյոմ» էր: Հայաստանի բոլոր մտքի տիտանները, բացառությամբ Վահագն Խաչատրյանի՝ առանց դիմակ էին:

Առանց դիմակ էր նաև առողջապահության նախարարը, ով կոչ արեց ուսումնական հաստատություններում անցնել ուսուցման հառավար մոդելի, որովհետև քովիդը հնձում է: Հիմա ՀՀ շարքային քաղաքացին հանուն ինչի՞ պիտի հավատա, որ պատվաստվելն ու դիմակ կրելը կարող են կոտրել սարսափելի վարակի շղթան, երբ չգիտեմ ում մտքի տուսովկայի առանձնյակները ահա էսպես «բեսպարդոննո» իրենց մտքի գագաթնաժողովն են անում»:

ընդունելություն

--00--ԱԹ