Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ մեկ այլ իշխանություն. իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ոսկանյան

Թվիթերում ադրբեջաներենով սկսել է գործել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի էջը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Սա, ըստ էության, նշանակում է, որ նա այլևս հանդես է գալու նաև որպես Ադրբեջանի շիաների հոգևոր առաջնորդ՝ իր ուղերձներն այսուհետ փոխանցելով նրանց համար հասկանալի լեզվով։

Փաստացիորեն, Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ, իսկ գաղափարական ազդեցության առումով նույնիսկ դրանից ավելի հզոր, մեկ այլ իշխանություն, որը տարածվելու է հենց Ադրբեջանի վրա»,- գրել է նա։

--00--ԱԹ