Հավաք-խորհրդակցություն՝ զորամիավորումներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

զորամիավորում

Զինծառայողների իրավագիտակցության մակարդակը, սոցիալ-իրավական խնդիրներն ու բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով պատասխանատուները, իրավաբանները, գնդերեցները, տարածքային ռազմական ոստիկանության ներկայացուցիչները քննարկել են վերոնշյալ խնդիրների բարելավմանն ուղղված մի շարք այլ հարցեր։

--00--ԱԹ