Իրանը հետաքրքրված է Սյունիքում ճանապարհաշինական նախագծերում հնարավոր մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Իրանի դեսպան

Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք Իրանի ու Հայաստանի հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացել են: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը: Tasnim լրատվական գործակալության հետ հարցազրույցում շեշտել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դիվանագետն ընդգծել է՝ «Հայաստանի հետ համատեղ հանձնաժողովում բազմաթիվ հարցեր են ուշադրության արժանացել, ինչն անհամեմատելի է նախկին շրջանի հետ»:

Իրանի դեսպանն անդրադարձել է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագծին՝ նշելով՝ գոյություն ունի Հնդկական օվկիանոսից Չաբահար, Պարսից ծոց, այնուհետև Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան, այնտեղից էլ Սև ծով երթուղին, որն անվտանգ է և հարմար առևտրաշրջանառության համար:

Զոհուրին խոսել է նաև Գորիս-Կապան այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմն ակտիվ աշխատանք է տանում այս ուղղությամբ. նոր ճանապարհն ավելի կարճ կլինի:

Դիվանագետի խոսքով՝ իրանական կողմը հետաքրքրված է Սյունիքում ճանապարհաշինական նախագծերում հնարավոր մասնակցությամբ և այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:

--00--ԱԹ