Նոյեմբերի 9-ը պարտության սկիզբն էր․ որքան պարտությունը խորանա, այնքան ավելի բարդ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Ներկայիս իշխանությունը ոչ հայանպաստ քայլեր է անում։ Այսինքն իրենց օրակարգը հետևյալն է՝ եթե Ալիևի ու Էրդողանի համար նորմալ է, ուրեմն Հայաստանի համար էլ է նորմալ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Տիգրան Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ ամեն բան պետք է անել, որպեսզի ներկայիս իշխանությունը հեռանա, այլապես հայը չի կարող անվտանգ ու լավ ապրել։

«Փաշինյանն ընդդիմադիր ժամանակ ասում էր՝ մարդիկ հացին կակա են ասում, այ մարդիկ այսօր են հացին կակա ասում։ Էն երիտասարդներից շատերը, ովքեր 2018թ-ին դուրս էին եկել փողոց էլ ավելի լավ Հայաստան կառուցելու համար, այսօր չկան՝ ապիկար կառավարման պատճառով սպանվել են 44-օրյա պատերազմում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։