Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակական

Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 43 կմ հատվածոմ բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 43-ամյա Սաշա Ն-ի վարած Peugeot մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մարտիկ Խ-ի վարած SKoda մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Վայոց Ձորի մարզի բնակչներ՝ 26-ամյա Սվետլանա Խ-ն, 33-ամյա Հասմիկ Դ-ն, 4-ամյա Հակոբ Խ-ն, 5-ամյա Անգելինա Խ-ն և 2-ամյա Հայկ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։  

--0--ԿԿ