Դավաճանների խունտան պետք է երազի միտինգով և ընտրությամբ գնալ, էս իրավիճակը պայթելու է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Դավաճանների խունտան պետք է երազի միտինգով և ընտրությամբ գնալ, էս իրավիճակը մի տեղից պայթելու է»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ալիևի առաջ կզածը չի կարող բանակցել, առավել ևս խաղաղություն բերել, այդպես չի լինում, հատկապես, որ Հայաստանը արդեն իսկ չնչին մասնակցություն ունի իրեն վերաբերող հարցերի քննարկմանը»,-նշեց պատգամավորը։

Խոսելով ներքաղաքական իրադրության մասին՝ Մամիջանյանը տեսակետ հայտնեց, որ իհարկե ծիծաղելի է Փաշինյանին անցյալի բռնապետերի հետ համեմատել, բայց նա փորձում է տոտալիտարիզմ՝ ոստիկանապետություն, հաստատել։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ընդդիմությունը պետք է խոսի քաղաքացիների հետ, որսա նրանց նյարդը՝ բացատրելով իրականությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։