Առաջ Վանոն պետք էր Նիկոլին` ռեյտինգ էր բերում թերթին, հիմա 5 օր մահացել ա, չեն էլ հիշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Առաջ Վանոն պետք էր Նիկոլին`ռեյտինգ էր բերում թերթին, իսկ հիմա 5 օր մահացել ա, չեն էլ հիշում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Խոսելով ներքաղաքական զարգացումների և հատկապես ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին՝ Քոչարյանը այն համոզմունքը հայտնեց, որ կա՛մ 4 ամսվա ընթացքում իշխանությունը հիասթափեցրել է ժողովրդին, կա՛մ էլ հունիսի 20-ի ընտրությունները կեղծված էին, այլ վարկած չկա, թե ինչու ՔՊ-ական թեկնածուները պարտվեցին Գորիսում, Գյումրիում և Մեղրիում։

Քոչարյանը անդրադարձավ նաև արտաքին քաղաքական հիմնախնդիրներին։ Նրա կարծիքով, Փաշինյանը պատերազմից հետո վախեցած է, վերջինս Արցախի կարգավիճակի մասին խոսեց միայն այն ժամանակ, երբ հարցը բարձրացրին ֆրանսիացիներն ու ԱՄՆ-ի դեսպանը։ «Կարելի է նաև ենթադրել, որ իրականում Մոսկվան էր նրան ասել նմանատիպ հայտարարություններ անել»,-ասաց  քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։