USAID պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

․

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության /USAID Armenia / տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությունը Զինվորի տանն էր։

Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Ջոն Ալելոն շրջեց Զինվորի տանը, ծանոթացավ Կենտրոնի աշխատանքներին, զինվորների բուժման պայմաններին:

Ջոն Ալելոն բարձր գնահատեց իրականացվող աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկել հնարավոր աջակցման ծրագրեր։

--00--ԱՀ