Մուրադովի փայլուն բանակցությունների շնորհիվ մեր 5 տղաները վերադառնում են. Բորիս Ավագյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

Գեներալ Մուրադովը մեկնել է Բաքու, անցկացրել փայլուն բանակցություններ, ինչի շնորհիվ ստացվել է մեր հինգ տղաներին վերադարձնել: Այս մասին 24news-ի հետ զրույցում հայտնեց գնդապետ Բորիս Ավագյանը: Նա հույս հայտնեց, որ գեներալ Մուրադովը կշարունակի այս ուղղությամբ աշխատանքը, և կտեսնենք, ինչպես մեր վերջին գերին կվերադառնա:

Գերիների առողջական վիճակի մասին Ավագյանը խուսափեց գնահատական տալ, նա նշեց` այս հարցի վերաբերյալ բուժհաստատությունները կարող են տեղեկություն տալ, վիզուալ դժվար է հասկանալ:

--00--ԱԹ