Նորքի բարձունքները կրակի մեջ են, այրվում է հսկայական տարածք, հրդեհը մոտենում է տներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Երևանի հեռուստաաշտարակի մոտակա կանաչապատ տարածքում հրդեհ է բռնկվել: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը այդ մասին ահազանգ է ստացել 17:46-ին, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Հոկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել», - հայտնել է նախարարությունը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարարական ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Նշված տարածքում հրդեհի դեպք տարվա ընթացքում գրանցվել էր նաև հունիսի 25-ին։

--00--ԿԿ